ԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Իրանի հետ երկխոսության. Թրամփ
նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան բարձրաստիճան պատվիրակությունը շուտով վայրէջք կկատարի Պակիստանում՝ Իրանի հետ խաղաղության բանակցություններին մասնակցելու նպատակով։
The New York Post-ի հետ զրույցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների գլխավորած պատվիրակությունն արդեն ուղևորվում է Իսլամաբադ։ Սպասվում է, որ ամերիկյան կողմն առաջիկա ժամերին կլինի Պակիստանում՝ Իրանի հետ երկխոսություն սկսելու համար։
Թրամփը լավատեսություն է հայտնել բանակցությունների կայացման վերաբերյալ և նշել, որ զգալի առաջընթացի դեպքում պատրաստ է անձամբ հանդիպել Իրանի ղեկավարների հետ։ Նախագահը շեշտել է, որ Իրանի համար գլխավոր ու անփոփոխ պահանջը միջուկային զենքից ամբողջական հրաժարումն է։
«Մենք պետք է բանակցություններ վարենք... Ուստի ենթադրում եմ, որ այս պահին ոչ ոք խաղեր չի խաղում»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...
ՌԴ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել
Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ավիաաղետի հետևանքնե...