«Ուժեղ Հայաստան»-ի թիմակիցները կասկածելի զանգեր ու նամակներ են ստանում. խոսնակ
Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով։ Չի՛ ստացվելու։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
«Վերջին օրերի հետապնդումների ֆոնին, մեր թիմակիցները ստանում են կասկածելի, ակնհայտորեն ուղղորդված զանգեր ու նամակներ՝ նյութական օգնության խնդրանքներով ու տարբեր կասկածելի առաջարկներով։
Տարօրինակ մի զանգ ստանում է մայրս, որին առաքիչ ներկայացած մի տղամարդ դիմում է անունով, հայտնում, թե ինձ համար առաքանի ունի` ժամացույցի տուփի նման ինչ-որ բան, որը անձամբ ինձ պիտի փոխանցի։ Հետո գրում ու զանգում է իմ համարին ու ասում, թե մեր ուժին վերաբերող կարևոր տեղեկություն ունի հայտնելու ու, որ հետո ուշ կլինի...։ Երբ հետաքրքրվում եմ, թե որտեղի՞ց հեռախոսահամարս, ասում է «մեզ համար դժվար չի գտնել»։
Ի գիտություն, Չե՛նք տրվելու սադրանքներին։
Շարունակելու ենք մեր ճանապարհը՝ ավելի կուռ, ավելի ուժեղ, ավելի վճռական»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հիշյալ երեք ուժերից և ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնե...
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել. Քոչարյան
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել։ Այս մասին Վանաձորում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայ...
