Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
Անկարան հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրն արագ կստորագրվի, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Անթալիայի դիվանագիտական ֆորումի ավարտին տեղի ունեցած ճեպազրույցում Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ ստորագրում։ Ըստ թուրք նախարարի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը տնտեսական օգուտներ է խոստանում։
Ֆիդանը շեշտել է, որ Միջին միջանցքի նախագծի իրականացման հարցում տարածաշրջանն ունի առանցքային դերակատարում, քանի որ Հարավային Կովկասի կայունությունը խիստ կարևոր է այդ ուղու անվտանգության համար։ Նա հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար համարվում է կարևորագույն երթուղի, և այդ թեմայով համագործակցություն է ընթանում նաև Եվրամիության հետ։
Թուրքիայի արտգործնախարարի համոզմամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կխթանի տարածաշրջանի բոլոր պետությունների զարգացումը, և կողմերը շատ մոտ են այդ նպատակին հասնելուն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել. Քոչարյան
Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել։ Այս մասին Վանաձորում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայ...
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հիշյալ երեք ուժերից և ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնե...