ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարաքարում մի խումբ կանայք բողոքի ակցիա են անցկացնում
Փարաքար համայնքի մի խումբ կանայք բողոքի ակցիա են անցկացնում՝ իրավապահներին և իշխանություններին ներկայացնելով իրենց պահանջները։
Փարաքարում կանայք բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով իրավապահ մարմիններին և լրատվամիջոցների միջոցով դիմելով երկրի իշխանություններին։ Մասնակիցները նշել են, որ սգում են համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի մահը և չեն պատրաստվում հանդուրժել ենթադրյալ հանցագործի ընտանիքի բնակվելը համայնքում։
Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է. «Մենք մեր պահանջը ներկայացրեցինք և՛ ոստիկաններին, և՛ պատկան մարմիններին։ Հույս ունենք, որ մեզ կլսեն և կփորձեն մեր համայնքում անդորրը պահպանել ու կանխել բոլոր հնարավոր զարգացումները։ Վալոդյա Գրիգորյանը եղել է մեր կողմից ընտրված համայնքի ղեկավարը, մենք հաշտ չենք նրա կորստի հետ և, հետևաբար, հաշտ չենք նաև Գևորգ Հարությունյանի ընտանիքի՝ Փարաքար համայնքում գտնվելու հետ»։
Ցուցարարները հորդորել են պատկան մարմիններին ուշադրություն դարձնել իրավիճակին և հստակ քայլեր ձեռնարկել խնդրի լուծման համար՝ շեշտելով, որ իրենց պայքարը կրելու է շարունակական բնույթ։ Դրանից հետո նրանք քայլերթով գնացել են դեպի Վալոդյա Գրիգորյանի գերեզման։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23:50-ի սահմաններում, Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը՝ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։ Եվս մեկ մարդ վիրավորումով տեղափոխվել էր բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրկին կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Հայաստանում սոցցանցերի սահմանափակում 16 տարեկանից ցածր երեխաների համար. նախագիծ
Հայաստանում մի շարք գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի...