Կոլումբիայի նախագահը սպառնացել է Թրամփին «հակաամերիկյան ապստամբությամբ»
Լատինական Ամերիկայում հակաամերիկյան ապստամբություն կբռնկվի, եթե ԱՄՆ-ն չվերանայի իր քաղաքականությունը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն Բարսելոնայում կայացած լատինաամերիկյան գագաթնաժողովում: Հանդիպմանը ներկա էին նաև Իսպանիայի, Բրազիլիայի և Մեքսիկայի առաջնորդները:
Նրա խոսքով՝ Կարակասի վրա հարձակումը և Մադուրոյի առևանգումը նախատեսված էին այլ լատինաամերիկյան առաջնորդներին վախեցնելու համար: Սակայն, ըստ Պետրոյի, սա կարող է հակառակ արդյունք տալ:
«Սա մի համակարգ է, որը նման է Իսպանիայի թագավորի մի քանի դար առաջ ունեցած համակարգին: Եվ ո՞րն էր Լատինական Ամերիկայի արձագանքը: Ապստամբություն: Հենց դա էլ կպատահի հիմա, եթե ԱՄՆ կառավարությունը չկարողանա վերանայել իր հարաբերությունները Լատինական Ամերիկայի հետ», - հայտարարել է Պետրոն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հիշյալ երեք ուժերից և ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնե...
Հունգարիայի նորընտիր վարչապետը Պուտինի հետ կապված հայտարարություն է արել
Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր հեռախոսազրույցի պատրաստակամութ...