Իրանի ԱԳՆ-ն նոր որոշում է կայացրել․ հայտարարություն է տարածել
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների վերսկսման մասին՝ պայմանավորված Լիբանանում հաստատված հրադադարով։
Իրանի իշխանությունները որոշել են վերագործարկել առևտրային նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով։ Երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի փոխանցմամբ՝ նեղուցն ամբողջությամբ հասանելի կլինի առևտրային նավագնացության համար Լիբանանում գործող հրադադարի ողջ ընթացքում։
Նավերի անցումն իրականացվելու է հատուկ համաձայնեցված երթուղով։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ նավագնացության կանոններն ու ուղղությունները սահմանվել են Իրանի նավահանգիստների և ծովային նավագնացության կազմակերպության հրապարակած ուղեցույցների հիման վրա։
Այս որոշումը դիտարկվում է որպես տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված քայլ, որը հաջորդել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Իրանական կողմը հստակեցնում է, որ ջրային ուղու բաց լինելը կախված է հրադադարի ռեժիմի պահպանումից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...