ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխեքը շալվար չունեն՝ «ադնառազվի շալվար» շպրտեք ու ասեք «շուն ու շանգյալ, ժեխ, բոշա»․ Փաշինյան
Դուք շանս ունեք այն հասարակության մեջ, որտեղ երեխեքը շալվար չունեն, որ «ադնառազվի շալվար» շպրտեք ու ասեք «շուն ու շանգյալ»: Այս մասին Ազգային ժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը:
«Այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով «շուն ու շանգյալ» և բոշա, մարտահրավեր են նետում, որ իրանց ձայն տվող մարդը ինքն իրեն հայտարարագրի որպես «շուն ու շանգյալ»: ՀՀ քաղաքացին պետք է որոշի, այդ մարտահրավերը ընդունու՞մ է, թե ոչ, կամ իրենք ե՞րբ են վերջին անգամ եղել այն դպրոցներում, որն ասում են, թե մենք փակում ենք: Իրենց այդ դպրոցները պետք են. որովհետև իրենց պետք է, որ այդ դպրոցներում մեր երեխեքը անցկացնեն 10 տարի, այդպես էլ կրթություն չստանան, արդյունքում նույնիսկ շալվար ունենալու հնարավորությունից զրկվեն, ունենալու հույսը լինի իրենց վրա, որ վերջում էլ «ադնառազվի շալվար» շպրտեն էդ երեխեքի երեսին, հետևներից էլ ասեն՝ այ բոշեք»,- ասել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...