Բաքուն քայլեր է ձեռնարկում․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի մասին
Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը խոսել է տարածաշրջանային անվտանգության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում, քանի որ Ադրբեջանը ռազմական և քաղաքական մեթոդներով լիովին վերականգնել է սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Պաշտոնյայի խոսքով՝ Բաքուն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործողությունները։ Հաջիևը շեշտել է, որ միջազգային միջնորդական կառույցները, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, երեք տասնամյակում որևէ էական արդյունքի չեն հասել։ Նա հավելել է, որ տարածաշրջանում իրական հաջողությունը հնարավոր է դարձել տեղական առաջնորդության ու նախաձեռնողականության շնորհիվ, ինչն էլ հանգեցրել է ներկայիս նոր իրավիճակի ձևավորմանը։
Խոսելով լոգիստիկ և տնտեսական ծրագրերից՝ Հաջիևը կարևորել է Կենտրոնական Ասիայի պետությունների հետ Կասպից ծովով իրականացվող տրանսպորտային նախագծերը։ Նա ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նշանակությունը և նշել, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կարող է նոր հեռանկարներ բացել տարածաշրջանային կապերի զարգացման համար։ Ըստ նրա՝ տարածաշրջանային սուբյեկտայնության ամրապնդումը չի ենթադրում մեկուսացում, այլ հիմք է ստեղծում այլ տարածաշրջանների հետ գործակցության համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...