Կառուցվել է 504 կմ երկարությամբ ճանապարհ. ՏԿԵ նախարար
2025 թվականի ընթացքում ճանապարհաշինական ծրագրերով նորոգվել, հիմնանորոգվել, վերակառուցվել ու կառուցվել է ընդհանուր՝ 504 կմ երկարությամբ ճանապարհ: Այս մասին Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նրա խոսքով՝ այստեղ մեծ մասը հիմնանորոգումներն են՝ 267 կմ, 184 կմ միջին նորոգման է ենթարկվել, և 57 կմ, որը հիմնականում Հյուսիս-հարավի հատվածն է, վերակառուցվել է նախորդ տարվա ընթացքում:
Թվարկելով հիմնական խոշոր ծրագրերը՝ նախարարը առանձնացրել է Խոտ-Որոտան ճանապարհը, Թթուջուր-Նավուր ճանապարհը, Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհների հիմնանորոգումը:
Ըստ Խուդաթյանի՝ երբ ասում ենք 500 կմ ճանապարհ նախորդ տարվա ընթացքում, նկատի չունենք այն աշխատանքները, որ իրականացվել են սուբվենցիոն աշխատանքների շրջանակում:
«Նախորդ տարվա ընթացքում ևս 265 կմ ճանապարհ կառուցվել, վերաառուցվել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: 38 կմ ներհամայնքային ճանապարհ է սալարկվել 2025-ին, նախորդ տարվա ընթացքում նաև 14 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում է ավարտվել:
Ավարտվել են Պուշկինի և Դիլիջանի ավտոճանապարհային թունելների վերականգնման նախագծանախահաշվային աշխատանքները»,- ասաց ՏԿԵ նախարարը՝ տեղեկացնելով, որ Պուշկինի թունելի մասով՝ արդեն սկսվել են շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքները, և այդ կառուցման աշխատանքների ավարտից հետո կսկսվեն թունելի հիմնանորոգման աշխատանքները:
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների մասին
Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...