Ցանկացած փորձ ձախողվելու է․ Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրին սեփական կամքը պարտադրելու կամ հանձնվել ստիպելու ցանկացած փորձ ձախողվելու է։
Իրանի նախագահն ընդգծել է, որ իրենք չեն ձգտում պատերազմի կամ անկայունության։ Ըստ նրա՝ Թեհրանը մշտապես հավատարիմ է տարբեր պետությունների հետ երկխոսությանն ու կառուցողական համագործակցությանը։
Այդուհանդերձ, Փեզեշքիանը շեշտել է, որ Իրանի ժողովուրդը երբեք չի ընդունի հանձնվելու պարտադրանքը, և նման մոտեցումները դատապարտված են ձախողման։
Երկրի ղեկավարը նաև քննադատության է ենթարկել միջազգային համակարգում գործող կրկնակի չափանիշները։ Նա նշել է, որ այլ պետությունների դեմ իրականացվող ռազմական գործողությունները հակասում են աշխարհում ընդունված սկզբունքներին։
Իր խոսքի վերջում Փեզեշքիանը կոչ է արել ամրապնդել համերաշխությունը թշնամիների դեմ հանդիման։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների մասին
Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...