Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն: Այս մասին հայտնել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Հիշեցնենք երեկ գործի հետ կապված Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել` գրելով. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են»։
Նշանք նաև, որ Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ
Եղանակի կանխատեսման թվային մոդելների համաձայն այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ: Այս...
Ամառը երկարել է մեկ ամսով. Լևոն Ազիզյան
Ամառը երկարել է մեկ ամսով․ գիտնականները արձանագրել են կլիմայական փոփոխությունների արագացում: Այս մասին գրել է «Հիդրոօդեր...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
«Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարար...
Շնամարտ կազմակերպելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Auroranews-ը տեղեկացավ Քննչական կո...