ԱՄՆ-ն շոկային հայտարարություն է արել․ Իրանի նավահանգիստները շրջափակման մեջ են
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանի նավահանգիստների շրջափակման և ծովային առևտրային հոսքերի դադարեցման մասին: Ծովակալ Բրեդ Կուպերի խոսքով՝ ամերիկյան ստորաբաժանումները տարածաշրջանում հասել են բացարձակ ծովային առավելության, ինչը թույլ է տվել վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղիները։
Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ վերջին 36 ժամվա ընթացքում իրականացված գործողությունների հետևանքով Իրանի ծովային առևտուրը լիովին կանգ է առել։ Ծովակալ Կուպերը փաստել է, որ սահմանված բլոկադան գործում է արդյունավետորեն՝ արգելափակելով բեռնափոխադրումները ինչպես իրանական նավահանգիստներից, այնպես էլ դեպի այդ ուղղություններով։
Իրադարձությունները զարգանում են Մերձավոր Արևելքում լարվածության աճի պայմաններում, երբ Միացյալ Նահանգներն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանի ջրային տարածքներում։ Թեհրանը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել Վաշինգտոնի հայտարարությունների վերաբերյալ, որոնք առնչվում են նավահանգիստների շրջափակմանը և առևտրային գործառնությունների դադարեցմանը։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների մասին
Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...