ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի երկարաձգումը հարցականի տակ է․ Axios
Միացյալ Նահանգները պաշտոնապես դեռ չի հաստատել իր համաձայնությունը Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգման հարցում՝ հակառակ շրջանառվող լուրերի։ Axios պարբերականը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնում է, որ վերջնական համաձայնության հասնելու համար կողմերի միջև ակտիվ շփումները ներկայումս շարունակվում են։ Նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ նշելով, որ հրադադարի երկարաձգման ենթադրությունները դեռ չեն հաստատվել։
Իրանական կողմի տվյալներով՝ խորհրդակցությունները ներկայումս ընթանում են բացառապես Պակիստանի միջնորդությամբ։ Ավելի վաղ Associated Press գործակալությունը, հղում անելով տարածաշրջանային աղբյուրներին, հայտնել էր բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ Մերձավոր Արևելքի միջնորդ երկրներին հաջողվել է որոշակի համաձայնության գալ լարվածության թուլացման և գործող պայմանավորվածությունների պահպանման շուրջ։
Բանակցությունների կենտրոնում երեք հիմնական վիճահարույց կետերն են, որոնց պատճառով նախորդ շաբաթավերջին գործընթացը ժամանակավորապես դադարեցվել էր։ Դրանք առնչվում են Իրանի միջուկային ծրագրին, Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությանը և պատերազմի հասցրած վնասների փոխհատուցմանը։ Միջնորդները փորձում են գտնել փոխզիջումային տարբերակ մինչև ապրիլի 22-ը՝ գործող հրադադարի վերջնաժամկետի լրանալը։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների մասին
Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...