ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք համագործակցելու ենք ընդդիմադիր ուժերի հետ. Գառնիկ Դանիելյան
«Բազմաթիվ անգամներ ասել ենք, որ բացի իշխանություններից մենք ուրիշ թիրախ չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Մենք հայտարարել ենք, որ բաց ենք համագործակցության համար, և նոր խորհրդարանը ձևավորվելուց հետո, ես կարծում եմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է այդ հարցը տան, թե եթե իրար հետ չեն համագործակցելու իշխանություններին հեռացնելու համար, իրենց օրակարգը ո՞րն է։ Մենք պարզ ասել ենք, որ մենք համագործակցելու ենք ընդդիմադիր ուժերի հետ»,- ասել է Դանիելյանը:
Դիտարկմանը, թե մյուս ուժերը չեն ցանկանում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցել, Դանիելյանը պատասխանեց. «Դուք իրենց հարցը տվեք. խորհրդարանում հայտնվելուց հետո, եթե ընտրության հարց լինի, իրենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցություն են պատկերացնում, թե՞ Քաղաքացիական պայմանագրի հետ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է. Էդմոն Մարուքյան
«Երբ մարզերը դատարկվում են, իսկ Երևանը պայթում է․ սխալ կառավարման իրական գինը»,- թելեգրամյան իր ալիքում հրապարակված տեսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Լիբանանում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների դեմ իրականացված ամեն...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կա՞ անհատ, որ Սամվել Կարապետյանից շատ օգնություն է տվել 44-օրյայի ժամանակ. Նարեկ Կարապետյան
«Աշտարակում մեզ հարցրեցին, թե ի ՞նչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյայի ժամանակ: Հենց հարցի բարձրացումը ցույց է տալիս, ո...