ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Լիբանանում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների դեմ իրականացված ամենախոշոր հարվածային գործողությունը՝ «Մռնչացող առյուծ» օպերացիայի մեկնարկից ի վեր։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հարվածները կատարվել են միաժամանակ տարբեր ուղղություններով՝ ընդգրկելով Բեյրութը, Բեքաայի հովիտը և Լիբանանի հարավային շրջանները։ Նշվում է, որ գործողությունը տևել է շուրջ տասը րոպե, որի ընթացքում թիրախավորվել են ավելի քան հարյուր ռազմական և հրամանատարական օբյեկտներ։
Իսրայելական կողմի տվյալներով՝ խոցված թիրախների թվում են «Հեզբոլլահի» շտաբները, հետախուզական կենտրոնները և կառավարման հիմնական հանգույցները, որոնք օգտագործվում էին Իսրայելի զինվորների և քաղաքացիական անձանց դեմ գործողություններ պլանավորելու համար։
Բացի այդ, հարվածներ են հասցվել ռազմական ենթակառուցվածքներին, ծովային օբյեկտներին, հրթիռների արձակման համակարգերին, ինչպես նաև «Ռադվան» էլիտար ստորաբաժանման և ավիացիոն միավորների հետ կապված ակտիվներին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կա՞ անհատ, որ Սամվել Կարապետյանից շատ օգնություն է տվել 44-օրյայի ժամանակ. Նարեկ Կարապետյան
«Աշտարակում մեզ հարցրեցին, թե ի ՞նչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյայի ժամանակ: Հենց հարցի բարձրացումը ցույց է տալիս, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալյոշան գնացել, իմ տան պատի հետ է նկարվել. Արարատ Միրոզոյան
«Պարզվում է՝ մինչ մենք ՀՀ քաղաքացիների հետ ենք շփվում և նկարվում, ուժեղ-ձևիստ և օտարերկրյա քաղաքացի (ըստ իր կողմից չհերք...
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է «էական առաջարկ»՝ ուղղված առկա հակամարտության...
Որքան գումար են քաղաքական ուժերը ծախսել Meta-ում գովազդի համար. «Հետք»
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականին քաղաքական մի շարք ուժեր մեծ ռեսուրսներ են ներդրել Facebook-ի կ...