Կարգելվի՞ նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ»
Գնալով ավելի ու ավելի անհանգստացնող են դառնում տեղեկությունները, որոնք կապված են դեպի ՌԴ արտահանվող ապրանքների հետ: Մասնավորաբար, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ալկոհոլի և ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը՝ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը», սկսել է «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան չեղարկելու գործընթաց, ինչը նշանակում է, որ գործարանը կարող է զրկվել Ռուսաստանում իր արտադրանքը վաճառելու իրավունքից։ Այս մասին գրել է «Փաստ» օրաթերթը:
«Աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում սպասվում են նոր սահմանափակումներ: Մասնավորաբար, ըստ տեղեկությունների, հաջորդ սահմանափակումը վերաբերելու է «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանին:
Ի դեպ, ըստ աղբյուրների, պատահական չէ, որ հենց այս օրերին ՌԴ քննչական կոմիտեն որոշեց վերաբացել ենթադրաբար «Ջերմուկ» հանքային ջուր խմած Վլադիկավկազի բնակչի մահվան հետ կապված քրեական գործը: Նշվում է, որ գործը նախկինում կասեցվել էր, քանի որ այդ պահին հնարավոր չէր եղել պարզել հանցագործությանը ներգրավված անձանց։ Գործը վերաբացվել է նոր հանգամանքների լույսի ներքո։
Չի բացառվում, որ «նոր հանգամանքները» իրականում նաև քաղաքական ենթատեքստ ունենան: Ամենամտահոգիչն այն է, որ նման «նոր հանգամանքները» կարող են շարունակական լինել՝ կապված Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական արկածախնդրության հետ»,- գրել է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։...
Ռուսաստանը ո՛չ Աստանայի, ո՛չ Երևանի հետ բանակցություններ չի վարում. Զախարովա
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղին Ղազախստանին կառավարման փոխանցելու շուրջ բանակցություններ չի վարում։ Այդ մասին ապրիլի 1-ի...
Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենով բեռնված հերթական գնացքը
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան է ուղարկվել ռուսական ցորենով բեռնված հերթական գնացքը։ Այսօր Բաքվի մերձակայքում գտնվող Բ...
Պետեր Մադյարն առաջարկել է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Հունգարիայի ընտրություններում հաղթանակ տարած Պետեր Մադյարը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո ԵՄ-...