Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Այսօր առավոտյան Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 3-ից բարձր մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին։
«Այսօր առավոտյան՝ ժամը 5:43-ին (Մոսկվայի ժամանակով), Կասպից ծովում՝ 50 կմ խորության վրա, 3.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Քիչ անց 3.1 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել 32 կմ խորության վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ին և 9-ին, Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 3.3-5.3 մագնիտուդ ուժգնությամբ 6 երկրաշարժ էր տեղի ունեցել։
Ապրիլի 12–ին նույնպես Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել 3.3 մագնիտուդով, 74 կմ խորության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք՝ ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Ապրիլի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանու...
Ողբերգական ավտովթար՝ Չարենցավան-Ֆանտան ճանապարհին. կա զոհ և տուժածներ
Ապրիլի 2-ին՝ ժամը 23։11-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճան...
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
Ապրիլի 7-ին՝ ժամը 16․14-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվ...
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները բացահայտել են ավտոբուսի վարորդի նկատմամբ կատարված խուլիգանության դեպքը և ձերբա...