Ողբերգական ավտովթար՝ Չարենցավան-Ֆանտան ճանապարհին. կա զոհ և տուժածներ
Ապրիլի 2-ին՝ ժամը 23։11-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի երկու ավտոմեքենա։ Վարորդներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուս վարորդը և 4 տուժած տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը․ ՔԿ-ն արձագանքել է․ մանրամասներ
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով...
Ողբերգական դեպք՝ ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Ապրիլի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանու...
Խոշոր հրդեհ՝ Երևանում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ապրիլի 2-ին՝ ժամը 19։55-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել
Երեւան-Սևան ճանապարհին արտակարգ իրավիճակ է ստեղծվել։NEWS.am–ը հաղորդում է, որ բեռնատարը փակել է ճանապարհը, ինչի հետևանքո...