ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Դրա տեղը փողով, ինքը տելեվիզրն ի՞նչ ա անում. ՀԿԿ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել` կից հայտնելով.
«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է զերծ մնալ բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագծից, իսկ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ ներգրավվելուց»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև հիմա անգամ Ղարաբաղ 100 հազար մարդ չեն կարողացել տեղափոխել. Քոչինյան
Ադրբեջանից վերադառնալուց հետո հրավիրված ասուլիսի ժամանակ «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող Ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շուրա՛, հարցրեք, թե ով է եղել Պանիկովսկին մինչև հեղափոխությունը». Ալեն Սիմոնյան
«Ուրեմն էս Մալյանը, ով իրեն իրենց տանը լուրջ քաղտեխնոլոգ է համարում, հարցազրույց է տալիս ու գրքերի ու մոտոցիկլների մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չէ, ախպերս, էդ երեք հոգուն չեմ կարա տամ քեզ. Նիկոլ Փաշինյան
«Չէ, ախպերս, էդ երեք հոգուն չեմ կարա քեզ տամ, որոշել եմ տամ ժողովրդին...էն մյուս երեք հոգուն էլ եմ որոշել տամ ժողովրդին,...
Երևանում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ
Եղանակի կանխատեսման թվային մոդելների համաձայն այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ: Այս...