Բնակարանների գնում, գումարների ետվերադարձ, ապահովագրություն․ նոր նախագծեր՝ կառուցապատողների համար
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում կառուցապատողների և պետական մարմինների մասնակցությամբ քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու օրենսդրական նոր նախագծերը:
Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի, քաղաքաշինության կոմիտեի, արդարադատության նախարարության, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և հանձնաժողովի ներկայացուցիչները։
Գեղամ Գևորգյանը հայտնել է, որ նախորդ տարի կատարված ուսումնասիրությունը վեր է հանել մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են գովազդվող ենթակառուցվածքների չիրականացմանը, բնակարանների հանձնման ժամկետների խախտմանը և շենքերի սպասարկմանը։ Այս հարցերի կարգավորման համար լիազոր մարմիններին ներկայացվել են առաջարկներ, որոնց հիման վրա արդեն մշակվել և քննարկվում են երկու օրենքների նախագծեր։ Դրանք նպատակ ունեն ապահովել ընկերությունների բարեխիղճ գործունեությունն ու սպառողների պաշտպանությունը։
Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված կառուցապատողների ինքնակարգավորվող կազմակերպություններ (ԻԿԿ), որոնք կիրականացնեն ընկերությունների վարկանիշավորում։ Սահմանվելու են թափանցիկության պահանջներ, այդ թվում՝ պաշտոնական կայքի առկայություն և պարտադիր աուդիտ։ Սնանկացման ռիսկերից խուսափելու համար նախատեսվում է գնորդների վճարած գումարների ետվերադարձի ապահովագրում՝ բանկային երաշխիքի, ապահովագրության կամ հատուկ հաշվին միջոցների սառեցման միջոցով։
Մասնակից ընկերությունների ներկայացուցիչները դրական են գնահատել նախաձեռնությունները և հանդես եկել սեփական դիտարկումներով ու առաջարկներով։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ որ թղթադրամներն ապրիլի 15-ից հետո դուրց կբերվեն շրջանառությունից
Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն այն դեպքում, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողների դեպքում աշխատանքային օրը կկրճատվի․ Թորոսյանը մանրամասնում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է աշխատանքային օրենսգրքում նախատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մասնակցել է Սուրբ Հարության պատարագին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց, որտ...
ԱՆ-ն՝ Շիրակի մարզում ողբերգական վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիների առողջական վիճակում...