Սարգսյանը՝ օնլայն կազինոների համար սահմանափակումներ մտցնելու մասին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է օրենքով սահմանել օնլայն կազինոների գործունեության մի շարք սահմանափակումներ։
Պատգամավորը «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում տեղեկացրել է, որ իր ներկայացրած օրենսդրական նախագծերից մեկը Կառավարության կողմից ստացել է դրական եզրակացություն։
Նախագծով առաջարկվում է պարտադիր դարձնել, որ բոլոր օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ներդրվի ինքնաարգելափակման գործիք։
«Քաղաքացիները, որոնք այլևս չեն ցանկանում խաղալ, պետք է կարողանան սեղմել այդ կոճակը, արգելափակել իրենց հաշիվը և այլևս չկարողանալ խաղալ»,- նշել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը միտված է կանխելու ֆինանսական խնդիրները և պարտքերի կուտակումը։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է սահմանել նաև լրացուցիչ սահմանափակումներ, մասնավորապես՝թոշակառուները, որոնք չունեն այլ եկամուտի աղբյուր, չեն կարողանա խաղալ, նպաստառուների մասնակցությունը կսահմանափակվի, քաղաքացիները չեն կարողանա իրենց եկամտի 20 տոկոսից ավել գումար պարտվել։
Պատգամավորը նշել է, որ նախագծի ընդունման գործընթացը դեռ շարունակվում է։
Մանրամասները՝ շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...