Քաղաքականություն

Մադյարը խոստանում է վերականգնել Հունգարիայի դիրքերը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում

Ani S.
Մադյարը խոստանում է վերականգնել Հունգարիայի դիրքերը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում

Հունգարիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հայտարարել է երկրի արտաքին և ներքին քաղաքական կուրսի արմատական փոփոխության մասին։ Բուդապեշտում կայացած հանրահավաքի ժամանակ քաղաքական գործիչն ընդգծել է, որ իր առաջնահերթությունը լինելու է Հունգարիայի՝ որպես Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի լիարժեք ու վստահելի անդամի կարգավիճակի վերականգնումը։ Ըստ Մադյարի՝ երկիրը պետք է վերադառնա ժողովրդավարական զարգացման ուղի և ապահովի պետական ինստիտուտների անկախությունը։

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Մադյարը նախատեսում է ակտիվացնել դիվանագիտական շփումները եվրոպական կառույցների և գործընկեր երկրների հետ։ Նա արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի առաջնորդների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Քաղաքական գործիչը շեշտել է, որ Հունգարիան այլևս չի լինելու որևէ ուժի կամակատարը և ձգտելու է հավասարակշռված ու ինքնիշխան եվրոպական քաղաքականության։


Նոր կառավարության առաջնային արտաքին քաղաքական քայլերից մեկը լինելու է հարաբերությունների կարգավորումը Լեհաստանի հետ, ինչի նպատակով Մադյարն իր առաջին պաշտոնական այցը կատարելու է Վարշավա։ Օրակարգում են նաև Վիշեգրադյան քառյակի շրջանակում տարածաշրջանային համագործակցության ակտիվացումը և այցելությունները Վիեննա ու Բրյուսել։ Հատուկ ուշադրություն է դարձվելու ԵՄ բյուջեից և հատուկ հիմնադրամներից Հունգարիային հասանելիք ֆինանսական միջոցների սառեցման խնդրի լուծմանը, որոնք նախկինում արգելափակվել էին Բրյուսելի կողմից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250