Պետեր Մադյարը մտադիր է երկխոսություն սկսել Մոսկվայի հետ
Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ տարած «Տիսա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը կողմ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնական բանակցություններ վարելուն։ Քաղաքական գործիչն այս մասին հայտարարել է իր համակիրների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականության հետագա ուղղություններին։
Մադյարի պարզաբանմամբ՝ Մոսկվայի հետ երկխոսությունը թելադրված է աշխարհագրական իրողություններով և տնտեսական գործոններով։ Նա ընդգծել է, որ ո՛չ Հունգարիայի, և ո՛չ էլ Ռուսաստանի դիրքը քարտեզի վրա չի փոխվելու, ուստի կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Որպես հիմնավորում քաղաքական գործիչը մատնանշել է նաև Հունգարիայի զգալի կախվածությունը ռուսական էներգակիրներից։
Հիշեցնենք` ապրիլի 12-ին կայացած ընտրությունների քվեների 98,93%-ի մշակման արդյունքներով՝ «Տիսա» կուսակցությունը ստացել է ձայների 53,07%-ը, ինչը նրան թույլ է տալիս զբաղեցնել 138 տեղ 199-տեղանոց խորհրդարանում։
Վիկտոր Օրբանի գլխավորած «Ֆիդես» կուսակցությունը հավաքել է 38,43% ձայն՝ ստանալով 55 մանդատ։ Այսպիսով, Հունգարիայում տեղի է ունեցել ուժերի հարաբերակցության էական փոփոխություն, որը կարող է ազդել պաշտոնական Բուդապեշտի հետագա դիվանագիտական կուրսի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ուգանդայի ԶՈւ հրամանատարի արտառոց պահանջը` Թուրքիայից
Ուգանդայի զինված ուժերի հրամանատար և երկրի նախագահի որդի Մուհուզի Կայնեուգաբան հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ...
Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքում
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքը։ «Ինչպ...
Արաղչին անվստահություն է հայտնել
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ առաջիկա բանակցություններին մոտենում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իրանական պատվիրակության հուզիչ քայլը
Իրանի պաշտոնական պատվիրակությունը Պակիստան ժամանելիս ուշադրություն է գրավել ինքնաթիռի ներսում կազմակերպված խորհրդանշական...