Հայտնի է՝ որ թղթադրամներն ապրիլի 15-ից հետո դուրց կբերվեն շրջանառությունից
Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն այն դեպքում, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրված լինեն 3-րդ սերնդի թղթադրամները, իսկ երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն։
Այս պահին 2-րդ սերնդի թղթադրամների հիմնական մասը բարձր ֆիզիկական մաշվածություն ունի, իսկ շրջանառության մեջ գտնվող 1000 դրամ, 5000 դրամ, 10.000 դրամ և 20.000 դրամ անվանական արժեքով թղթադրամների զանգվածի հիմնական մասը կազմում են 3-րդ սերնդի թղթադրամները՝ Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի, Կոմիտասի և Հովհաննես Այվազովսկու դիմապատկերներով։ Ինչ վերաբերում է 1999 թվականի թողարկման 500 դրամ անվանական արժեքով թղթադրամներին՝ Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով, ապա դրանք շրջանառության մեջ հիմնականում փոխարինվել են մետաղադրամներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված 2-րդ սերնդի թղթադրամները դուրս բերել շրջանառությունից։
Նշված որոշմամբ շրջանառությունից կհեռացվեն 2-րդ սերնդի հետևյալ ՀՀ թղթադրամները.
1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)
1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով)
1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով)
2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով)
1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)
Մինչև 2026 թ. ապրիլի 15-ը նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց, իսկ 2026 թ. ապրիլի 15-ից հետո քաղաքացիները իրենց մոտ մնացած բոլոր «հին» թողարկման թղթադրամները, առանց սահմանափակումների, անվճար կարող են փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ որ թղթադրամներն ապրիլի 15-ից հետո դուրց կբերվեն շրջանառությունից
Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն այն դեպքում, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողների դեպքում աշխատանքային օրը կկրճատվի․ Թորոսյանը մանրամասնում է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է աշխատանքային օրենսգրքում նախատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մասնակցել է Սուրբ Հարության պատարագին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց, որտ...
ԱՆ-ն՝ Շիրակի մարզում ողբերգական վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիների առողջական վիճակում...