Նավերը կարող են կալանավորվել. CENTCOM-ի զգուշացումը
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Օմանի ծոցում և Արաբական ծովում՝ Հորմուզի նեղուցից արևելք ընկած հատվածում, բոլոր տեսակի նավերի տեղաշարժի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, համապատասխան ծանուցումն արդեն ուղարկվել է ծովագնացներին:
Ըստ CENTCOM-ի հայտարարության՝ ցանկացած նավ, որը կմտնի շրջափակված գոտի կամ դուրս կգա այնտեղից առանց հատուկ թույլտվության, կարող է կասեցվել, ուղղությունը փոխվել կամ կալանավորվել: Սա վերաբերում է բոլոր նավերին՝ անկախ նրանց դրոշից:
Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը հստակեցնում է, որ սահմանափակումները չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով չեզոք տարանցիկ անցումներին, եթե դրանք իրականացվում են դեպի ոչ իրանական ուղղություններ կամ հակառակը:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ուգանդայի ԶՈւ հրամանատարի արտառոց պահանջը` Թուրքիայից
Ուգանդայի զինված ուժերի հրամանատար և երկրի նախագահի որդի Մուհուզի Կայնեուգաբան հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ...
Իսրայելը սահմանափակել է ավիահարվածները Լիբանանի ուղղությամբ
Իսրայելը, ԱՄՆ-ի ճնշման ներքո, սահմանափակել է իր ռազմաօդային ուժերի գործողությունները Լիբանանի տարածքում: Այս որոշումը կա...
Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքում
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքը։ «Ինչպ...