ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսլամաբադ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ նախատեսված բանակցությունների համար Իրանի պատվիրակության հետ։ Reuters-ի փոխանցմամբ՝ հանդիպումը մեկնարկելու է ապրիլի 11-ին և կարող է դառնալ երկու երկրների միջև ամենանշանակալի ուղիղ շփումը 1979 թվականից ի վեր։
Ամերիկյան պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոնից ապրիլի 10-ի երեկոյան Air Force Two ինքնաթիռով։ Վենսի հետ Իսլամաբադ են ժամանել նաև ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտքոֆը և Ջարեդ Քուշները։
Իրանական կողմը ներկայացնում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։ Նրա հետ միասին ժամանել են արտգործնախարար Աբբաս Արաղչին և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։ Tasnim գործակալության տվյալներով՝ Իրանի պատվիրակությունը բաղկացած է 71 անդամից։
Պակիստանը հանդես է գալիս որպես միջնորդ։ Նրա պատվիրակության կազմում ընդգրկված են արտգործնախարար Մուհամմադ Իշակ Դարը, բանակի հրամանատար Ասիմ Մունիրը, Ազգային ժողովի խոսնակ Այազ Սադիկը և ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին։
Բանակցություններին նախորդել է շուրջ 40 օր տևած ռազմական հակամարտություն, որի ընթացքում, ըստ հաղորդումների, զոհվել է ավելի քան 3000 մարդ։ Ապրիլի 8-ին Պակիստանի, Թուրքիայի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք է բերվել երկշաբաթյա հրադադար, որի պայմաններից մեկը Իսլամաբադում բանակցությունների անցկացումն էր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Լիբանանում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների դեմ իրականացված ամեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կա՞ անհատ, որ Սամվել Կարապետյանից շատ օգնություն է տվել 44-օրյայի ժամանակ. Նարեկ Կարապետյան
«Աշտարակում մեզ հարցրեցին, թե ի ՞նչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյայի ժամանակ: Հենց հարցի բարձրացումը ցույց է տալիս, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալյոշան գնացել, իմ տան պատի հետ է նկարվել. Արարատ Միրոզոյան
«Պարզվում է՝ մինչ մենք ՀՀ քաղաքացիների հետ ենք շփվում և նկարվում, ուժեղ-ձևիստ և օտարերկրյա քաղաքացի (ըստ իր կողմից չհերք...
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է «էական առաջարկ»՝ ուղղված առկա հակամարտության...