Զելենսկին խոսել է միջուկային զենքի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 1994 թվականին Բուդապեշտյան հուշագրի ստորագրումն ու միջուկային զենքից հրաժարվելը սխալ որոշում էր։ The Rest Is Politics-ին տված հարցազրույցում նա նշել է, որ դրա դիմաց երկիրը չի ստացել անվտանգային երաշխիքներ։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պետք է նվազագույնը ստանար ՆԱՏՕ-ին անդամակցություն կամ համարժեք անվտանգության համակարգ: Նա ասել է, որ այն երկրները, որոնք աջակցել են այդ որոշմանը, պետք է ապահովեին հստակ պաշտպանական մեխանիզմներ, սակայն, ըստ նրա, դա չի իրականացվել։
Նա նշել է նաև, որ այդ թեման քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանից Ղրիմի և Դոնբասի մի մասի օկուպացիայից հետո Ուկրաինան դիմել է անվտանգության երաշխավոր երկրներին, սակայն ակնկալվող աջակցությունը չի ստացել։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը փորձարկել է «միջուկային զենքը». Մեդվեդև
Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Իրանը փորձարկել է իր «միջուկային զենքը»՝ Հորմուզի նեղուցի տեսքով։Ռուսաստանի անվտանգությ...
Լուկաշենկոն Հայաստանի վերաբերյալ զգուշացրել է ՀԱՊԿ-ին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պետք է առավել զգուշավոր և նրբանկատ մոտեցում ցուցաբերի Հա...
Հայտնի է, թե ով կփոխհատուցի Իրանի վնասները
Իրանի կորուստների փոխհատուցումը նախատեսվում է իրականացնել նոր ստեղծվող ներդրումային հիմնադրամի միջոցով։Ֆարս լրատվական գո...
Նարեկ Կարապետյանը արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանին
«Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհա...