Հայտնի է, թե ով կփոխհատուցի Իրանի վնասները
Իրանի կորուստների փոխհատուցումը նախատեսվում է իրականացնել նոր ստեղծվող ներդրումային հիմնադրամի միջոցով։
Ֆարս լրատվական գործակալությունը հայտնում է, որ Պարսից ծոցում հակամարտության ընթացքում Իրանին հասցված վնասները կփոխհատուցվեն հատուկ ներդրումային հիմնադրամից, որը կձևավորվի շահագրգիռ ֆինանսական հաստատությունների մասնակցությամբ։
Թեհրանի կողմից ներկայացված հրադադարի պայմանների ամբողջական տեքստին ծանոթ աղբյուրի փոխանցմամբ՝ «Իրանի կորուստների փոխհատուցումը կիրականացվի ստեղծվող ներդրումային և ֆինանսական հիմնադրամի միջոցով»։ Հիմնադրամի կառուցվածքի և կառավարման մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակվել։
Նշվում է նաև, որ Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող հարկերի մի մասը ուղղել հակամարտության ընթացքում վնասված օբյեկտների վերականգնման ծրագրերին։ Գործակալության տվյալներով՝ հրադադարի պայմանները նախատեսում են, որ Իրանը Օմանի հետ միասին իրավունք կստանա հարկեր գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Լուկաշենկոն Հայաստանի վերաբերյալ զգուշացրել է ՀԱՊԿ-ին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պետք է առավել զգուշավոր և նրբանկատ մոտեցում ցուցաբերի Հա...
Նարեկ Կարապետյանը արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանին
«Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Բելառուսը չի ցանկանում պատերազմ, սակայն պատրաստ է դրան, եթե իր նկատմամբ կիրառվի ուժի սպառնալիք։ Այս մասին հայտարարել է ե...
Պուտինի «գազային» ակնարկը Փաշինյանին
Եվրոպայում գազի գները 1000 խորանարդ մետրի դիմաց հասնում են շուրջ 600 դոլարի, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Ապրիլի 1-ին...