Ցրտահարության վտանգը այս տարի այլ սցենար ունի
Արարատյան դաշտում և Երևանում 20 աստիճան և ավելի բարձր ջերմաստիճան չի արձանագրվել, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում այն կազմել է 20-25 աստիճան։ Այս պայմաններում նախատեսվում է ուշ ծաղկում, որի դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը։ Այս մասին գարնանային վարարումների ու սպասվող եղանակային պայմանների մասին ասուլիսի ժամանակ ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը:
2026 թվականի հունվար-մարտ ամիսներին հանրապետության որոշ հատվածներում տեղումների քանակը հասել է նորմայի քառապատիկին։ Արագած լեռան հարավային լանջերին՝ Ամբերդ-Արագած հատվածում, գրանցվել է նորմայի 468 տոկոսի չափ տեղումներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով շարունակվում են առատ տեղումները։ Առանձին հատվածներում երկու օրում արդեն գրանցվել է ապրիլի տեղումների 50-60 տոկոսի չափ։
Նա նշել է, որ հանրապետությունում ձյան ծածկը բավականին բարձր է։ Ձյուն է տեղում Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքի առանձին հատվածներում։ Ամենաբարձր ձյան ծածկը գրանցվել է «Արագած» բարձրլեռնային օդերևութաբանական կայանում՝ 311 սմ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե որ փողոցները կվերանորոգվեն Երևանում
ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ այս տարի արդեն սկսվել են Իսակովի պողոտայի միջին նորոգման աշխատանքները, և...
Արհեստական բանականությամբ կգնահատեն ճանապարհների վիճակը
Հայաստանի կառավարությունը ճանապարհների շերտագրման սարք ձեռք կբերի, որը արհեստական բանականության միջոցով կօգնի որոշել, թե...
Հայտնի է, թե ինչու են Դավիթ Մինասյանին տեղափոխել այլ ՔԿՀ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանքի տակ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում...
Պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մարզային տրանսպորտային ցանցեր ստեղծելու ծրագրի մասին։ Հայաստանի կառավարությունը...