Հայտնի է, թե որ փողոցները կվերանորոգվեն Երևանում
ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ այս տարի արդեն սկսվել են Իսակովի պողոտայի միջին նորոգման աշխատանքները, և եղանակային պայմաններից կախված՝ այսօր երեկոյան կամ վաղը կսկսվեն նաև ասֆալտապատման աշխատանքները։ Նրա խոսքով՝ նախատեսվում է մինչև ապրիլի 25-ը ճանապարհը ամբողջությամբ բերել նորոգված տեսքի։
Նա նշել է, որ դրանից հետո նախատեսվում է անցնել Երևանից դեպի Առինջ՝ Աճառյան փողոցով գնացող հատվածի վերանորոգմանը, ինչպես նաև իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ դեպի Ջրվեժ գնացող Բագրևանդի խաչմերուկին զուգահեռ Թևոսյան փողոցում։
«Երևանի քաղաքապետարանի գործընկերների հետ աշխատում ենք միասնական ստանդարտ ունենալու ուղղությամբ: Այսինքն` մեր կառուցած բոլոր ճանապարհները լինեն դրանք Երևանում, թե Երևանից դուրս, այսուհետև, նույն տրամաբանության մեջ լաբորատոր փորձաքննությունների կենթարկենք», - հայտարարել է ՏԿԵն նախարար Դավիթ Խուդաթյանը
Նմանատիպ հոդվածներ
Արհեստական բանականությամբ կգնահատեն ճանապարհների վիճակը
Հայաստանի կառավարությունը ճանապարհների շերտագրման սարք ձեռք կբերի, որը արհեստական բանականության միջոցով կօգնի որոշել, թե...
Հայտնի է, թե ինչու են Դավիթ Մինասյանին տեղափոխել այլ ՔԿՀ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանքի տակ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում...
Պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մարզային տրանսպորտային ցանցեր ստեղծելու ծրագրի մասին։ Հայաստանի կառավարությունը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա՝ ի աջակցություն կալանավորված Դավիթ Մինասյանի
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի ընկերներն ու...