Թեհրանը փոխհատուցում կպահանջի ԱՄՆ-ից և դաշնակիցներից
Իրանը մտադիր է ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից պահանջել փոխհատուցում հասցված վնասների համար։ Եթե ԱՄՆ-ն րաժարվի, Իրանը կփորձի փոխհատուցումը ստանալ՝ բռնագրավելով ամերիկյան ակտիվներն ու գույքը։ Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը Հնդկաստանում Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին՝ նշելով, որ այդ դրույթը ներառված է հրադադարի ծրագրում։
Նրա խոսքով՝ Իրանի առաջարկած հրադադարի տասը կետերից մեկը վերաբերում է փոխհատուցումներին, և այն ընդունվել է Վաշինգտոնի կողմից։ Իլահին ընդգծել է, որ պահանջների չբավարարման դեպքում Թեհրանը կդիմի այլ միջոցների, այդ թվում՝ ամերիկյան ակտիվների և սեփականության հաշվին։
Նա նշել է, որ միայն Թեհրանում ավերվել է մոտ 37 հազար բնակելի տուն։ Վնասվել են նաև բազմաթիվ հիվանդանոցներ և համալսարաններ, ինչպես նաև արձանագրվել են քաղաքացիական զոհեր։
Իլահին հայտարարել է, որ Իրանը փոխհատուցում է պահանջում ոչ միայն ԱՄՆ-ից և Իսրայելից, այլև այն երկրներից, որոնք աջակցել են նրանց գործողություններին։