ՏԵՍԱՆՅՈւԹ. Ադրբեջան մեկնած հայկական պատվիրակության կազմը
Ապրիլի 10-ից 12-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հայկական պատվիրակության կազում են 20 անձինք: Պատվիրակության կազմում են
Արեգ Քոչինյան – Հայկական նախագծի նախագահ, համակարգող:
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ:
Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն:
Նարեկ Մինասյան – Հայկական նախագծի ասոցացված փորձագետ:
Սամվել Մելիքսեթյան – Հայկական նախագծի փորձագետ:
Ստեփան Գրիգորյան – Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ:
Էդգար Վարդանյան – Հայկական նախագծի ասոցացված փորձագետ:
Ռոբերտ Ղևոնդյան – Հայկական նախագծի փորձագետ:
Լուսինե Խառատյան – Գրող, մշակութային մարդաբան:
Նելլի Մինասյան – Պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ, թյուրքագետ:
Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ:
Ռուբեն Բաբայան – Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար:
Էլեոնորա Սարգսյան – Խաղաղության և գենդերային հարցերով փորձագետ, երիտասարդության հարցերով մասնագետ:
Նաիրա Մարտիկյան – Խմբագիր, JAMnews-ի (Հայաստան) տնօրեն:
Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն:
Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, հաղորդավար:
Արմեն Պետրոսյան – Տարածաշրջանային քաղաքականության փորձագետ, «Օրբելի» կենտրոն:
Ալեն Ամիրխանյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն:
Նելլի Ռաֆայելյան – Լրագրող, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր: