Շոկային բացահայտում Նեթանյահուի վերաբերյալ․ ինչ իրավիճակում է նա․ Financial Times
Իրանի հետ ձեռք բերված հրադադարը կարող է ներքաղաքական հետևանքներ ունենալ Իսրայելում և ազդել վարչապետ Բենյամին Նեթանյահուի ունեցած դիրքի վրա, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով փորձագետների գնահատականներին։
Քաղաքական վերլուծաբան Ավիվ Բուշինսկին նշել է, որ հակամարտության սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Նեթանյահուն խոսում էին Իրանում իշխանափոխության հնարավորության մասին, սակայն ներկայիս հրադադարի պայմաններում զարգացումները կարող են բերել քաղաքական փոփոխությունների հենց Իսրայելում։ Նրա խոսքով՝ իսրայելցիների շրջանում կա դժգոհություն հակամարտության արդյունքներից։
Թերթի տվյալներով՝ հրադադարից հետո անցկացված առաջին հարցումը ցույց է տվել, որ Իսրայելի բնակիչների 63 տոկոսը դժգոհ է էսկալացիայի արդյունքներից, իսկ Նեթանյահուի գործունեությանը աջակցում է բնակչության կեսից պակաս մասը։ Նշվում է նաև, որ դժգոհություն կա անգամ վարչապետին մոտ կանգնած շրջանակներում։
Վերլուծաբան Դալիա Շեյնդլինի գնահատմամբ՝ Նեթանյահուի համար խնդիր է դարձել նաև այն ընկալումը, թե ԱՄՆ նախագահը նրան ստիպել է գնալ հրադադարի։ Նա ընդգծել է, որ վերջին տարիներին բարձր մակարդակի հակառակորդների չեզոքացումը չի ապահովել բավարար քաղաքական աջակցություն։ Վերջին 18 ամիսների հարցումները ցույց են տալիս, որ Նեթանյահուի կոալիցիան խորհրդարանում կարող է ստանալ ընդամենը 49-56 մանդատ՝ 120-ից։
Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտնել է, որ Վաշինգտոնը համաձայնել է Թեհրանի առաջարկած պայմաններին, և առաջիկայում նախատեսվում են բանակցություններ ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...