Մեծ Բրիտանիայի վարչապետը հոգնել է Թրամփից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սըր Քիր Սթարմերը հայտարարել է, որ «հոգնել է» Դոնալդ Թրամփից՝ նրան անուղղակիորեն համեմատելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Սթարմերը նաև անհամաձայնություն է հայտնել ԱՄՆ նախագահի հետ՝ կապված Իսրայելի կողմից Լիբանանի վրա իրականացվող հարվածների հետ՝ ընդգծելով, որ դրանք «չպետք է տեղի ունենան»։
«Ես արդեն հոգնել եմ, որ ամբողջ երկրում մարդկանց էներգետիկ ծախսերը մեկ բարձրանում են, մեկ՝ իջնում, բիզնեսների էներգետիկ ծախսերը մեկ բարձրանում են, մեկ՝ իջնում՝ աշխարհի տարբեր հատվածներում Պուտինի կամ Թրամփի գործողությունների պատճառով», – ITV-ի լրագրողին ասել է Սթարմերը։
Նա նաև դեմ է արտահայտվել Լիբանանի դեմ իսրայելական հարձակումներին, նշելով, որ «դրանք պետք է դադարեցվեն»
Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Սթարմերին՝ ասելով, որ նա «Ուինսթոն Չերչիլ չէ» և, ըստ տեղեկությունների, նրան անվանել է «անհաջողակ»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը փորձարկել է «միջուկային զենքը». Մեդվեդև
Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Իրանը փորձարկել է իր «միջուկային զենքը»՝ Հորմուզի նեղուցի տեսքով։Ռուսաստանի անվտանգությ...
Լուկաշենկոն Հայաստանի վերաբերյալ զգուշացրել է ՀԱՊԿ-ին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պետք է առավել զգուշավոր և նրբանկատ մոտեցում ցուցաբերի Հա...
Հայտնի է, թե ով կփոխհատուցի Իրանի վնասները
Իրանի կորուստների փոխհատուցումը նախատեսվում է իրականացնել նոր ստեղծվող ներդրումային հիմնադրամի միջոցով։Ֆարս լրատվական գո...
Նարեկ Կարապետյանը արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանին
«Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհա...