ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3-րդ գործընկերոջ կարիք կունենանք․ Միրզոյանը՝ TRIPP-ի մասին
TRIPP-ի շուրջ աշխատանքն ընթանում է, 3-րդ գործընկերոջ կարիքը կունենանք: Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Չնայած աշխարհում և մեր մեծ տարածաշրջանում ընթացող ոչ այնքան բարենպաստ գործընթացներին, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ աշխատանքները շարունակվում են: Առիթ ունեցել եմ ասելու՝ հիմա դեռ աշխատանքների փաստաթղթային փուլն է, գտնվում ենք միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում:
Հուսանք, որ որքան հնարավոր է շուտ մենք կթևակոխենք հաջորդ՝ շինարարության փուլ։ Ահա այստեղ է, որ մենք 3-րդ գործընկերների կարիքն ենք ունենալու, իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու՝ Հայաստան-ԱՄՆ, սակայն և շինարարության, և ամենայն հավանականությամբ համակարգերի կառավարման փուլում գործընկերների կարիքն ունենալու ենք»,- նշել է նախարարը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...