«Պռոշյանի կոնյակի գործարանի» հարցը հասել է դատարան
Ռուսաստանի Դաշնության ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունը, իր վերահսկողական լիազորությունների շրջանակում, չնախատեսված ստուգում է իրականացրել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում, որը ներմուծում է կոնյակի արտադրանք։
Ստուգման ընթացքում հավաքվել են Ռուսաստանի Դաշնություն ներմուծված կոնյակի նմուշներ, որոնք ենթարկվել են լաբորատոր փորձաքննության։
Հավատարմագրված լաբորատորիայի արդյունքներով պարզվել է, որ արտադրանքը չի համապատասխանում ծառայության պահանջներին․ «հայտնաբերվել են ոչ խաղողի ծագումով սպիրտներ, ինչպես նաև արտադրանքի կազմի և հայտարարված անվանման միջև անհամապատասխանություն (արտադրանքը չի համապատասխանում «կոնյակ» եզրույթին)»։
Արձանագրված խախտումների հիմքով ծառայությունը որոշում է ընդունել դիմել դատարան՝ լիցենզիայի չեղարկման և կասեցման պահանջով։ Նշված հարցը ներկայում քննարկվում է Արբիտրաժային դատարանում։
Նմանատիպ հոդվածներ
Տարածաշրջանում միայն Հայաստանն է կասկածում համագործակցությանը․ Օվերչուկ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀԿԵ կոնցեսիան երրորդ կողմին փոխանց...
Նավթի գնաճը կշարունակվի
Նավթի գները կարող են հասնել մեկ բարելի համար 200 դոլարի, եթե Իրանի շուրջ հակամարտությունը շարունակվի մինչև հունիս, և Հոր...
Ռուսաստանը նոր խստացումներ է սահմանել Հայաստանի համար
ՌԴ-ն հայտարարել է, որ Հայաստանից մատակարարվող արտադրանքի նկատմամբ սահմանվել են ավելի խիստ պահանջներ։ Հայաստանից Ռուսաստա...
Bitcoin-ի գինը շարունակում է նվազել
Աշխարհի առաջատար կրիպտոարժույթը՝ Bitcoin-ը, վերջին օրերին զգալիորեն արժեզրկվել է։ Մարտի 27-ի դրությամբ Bitcoin-ի (BTC) գ...