Իրանը նոր առաջարկներ է ստացել. ԶԼՄ
Իրանի ԱԳՆ-ում բարձր պաշտոն զբաղեցնող աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանն ստացել է նոր առաջարկներ, որոնք վերաբերում են հակամարտության ավարտին։ Նշվում է, որ դրանք ներկայում ուսումնասիրվում են, իսկ պաշտոնական պատասխանն ակնկալվում է մոտ ժամանակում։
Միաժամանակ իրանական մեկ այլ աղբյուր, խոսելով կատարյան «Ալ-Արաբի ալ-Ջադիդ» պարբերականի հետ, հայտնել է, որ Իրանը, պահպանելով իր հիմնական պահանջները, հակված է համաձայնել երկու շաբաթ տևողությամբ հրադադարի տարբերակին։
Աղբյուրի խոսքով՝ միջնորդ կողմը ներկայացրել է երաշխիքներ այն մասին, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի հրադադարի ավարտից հետո։ Սակայն ընդգծվել է, որ ամերիկյան կողմի նկատմամբ վստահությունը սահմանափակ է։
Այս զարգացումները տեղի են ունենում շարունակվող բանակցային գործընթացի շրջանակում, որի նպատակն է նվազեցնել լարվածությունն ու հասնել երկարաժամկետ կարգավորման։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է Թրամփի թիմն արձագանքել Իրանին հարվածելու որոշմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ հնարավոր հարվածի հարցով լսել է իր խորհրդականների կարծիքները՝ պարզելու համար վար...
Իտալիան մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը
Իտալիան հրաժարվել է թույլատրել ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքները, որոնք նախատեսված էին Մերձավոր Արևելք...
Էրդողանը զգուշացնող հայտարարություն է արել
Իրանի վրա հարձակումների և պատասխան հարվածների ֆոնին Թուրքիան շարունակում է զգոն լինել և կոշտ արձագանքել իր օդային տարածք...
Թրամփը կոչով դիմել է Իրանին և զգուշացնող հայտարարություն արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին շտապել և լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու...