ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն՝ Պանամայի ջրանցքի կամրջի տակ
Պանամայի ջրանցքը հատող կամրջի տակ տեղի է ունեցել հզոր պայթյուն և հրդեհ, որի հետևանքով վնասվել են երեք բենզատարներ։ Տեղեկությունը փոխանցել են հրշեջ ծառայությունից։
Նախնական տվյալներով՝ կամրջի տակ գտնվող տանկերի վրա սկզբում բռնկվել է հրդեհ, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Պայթյունի հետևանքով կրակը տարածվել է մոտակայքում գտնվող վառելիք տեղափոխող ավտոցիստեռների վրա։
Միջադեպի արդյունքում երեք մարդ է տուժել։ Երկու քաղաքացի երկրորդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ևս մեկի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Դեպքից հետո ժամանակավորապես դադարեցվել է կամրջով տրանսպորտային երթևեկությունը։
Նշվում է նաև, որ ավելի վաղ պայթյուն էր տեղի ունեցել Քուվեյթի ափերի մոտ գտնվող տանկերի վրա։ Նախնական տեղեկություններով՝ անձնակազմը չի տուժել, սակայն պայթյունից հետո գրանցվել է նավթի արտահոսք բեռնատար հատվածից։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոց` Էկոնոմիկայի նախարարությունում. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 6-ին, կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ժամը 18։00-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի խոշոր նավթաքիմիական համալիրներից մեկը հարձակման է ենթարկվել
Իրանի նավթաքիմիական ոլորտում մի շարք օբյեկտներ են վնասվել վերջին հարվածների հետևանքով։ Տեղեկությունների համաձայն՝ թիրախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարվածել է Թեհրանի օդանավակայանին
Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող Մեհրաբադ միջազգային օդանավակայանին։ Տեղեկությունը տարածել են տեղական լրատվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի խոշոր էներգետիկ օբյեկտներին
Իրանը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի Էլ-Ջուբայլ քաղաքի նավթաքիմիական հա...