Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի խոշոր էներգետիկ օբյեկտներին

Ani S.

Իրանը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի Էլ-Ջուբայլ քաղաքի նավթաքիմիական համալիրին, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել արդյունաբերական գոտում։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Էլ-Ջուբայլի արդյունաբերական տարածքը ընդգրկում է ավելի քան հազար քառակուսի կիլոմետր և ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 7 տոկոսը։ Այստեղ տեղակայված են նավթաքիմիական, նավթավերամշակման և մետալուրգիական խոշոր ձեռնարկություններ, ինչպես նաև ենթակառուցվածքներ, որոնք սպասարկում են միջազգային մատակարարումները։

Տարածքում իրականացվող արտադրությունը գնահատվում է համաշխարհային նավթաքիմիական արտադրանքի 6–8 տոկոսի չափով։ Այդ պատճառով քաղաքը համարվում է տարածաշրջանի ռազմավարական արդյունաբերական կենտրոններից մեկը։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են արևելյան ուղղությամբ արձակված յոթ բալիստիկ հրթիռ։ Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ բեկորները ընկել են էներգետիկ օբյեկտների հարևանությամբ, իսկ հնարավոր վնասների գնահատումը շարունակվում է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250