Չինաստանի ԱԳՆ-ն՝ Հորմուզի նեղուցում ստեղծված լարվածության մասին
Հորմուզի նեղուցում և հարակից ջրատարածքում վերջին շրջանում աճած լարվածությունը բացասաբար է ազդել միջազգային առևտրային ուղիների վրա և խաթարել ապրանքների ու էներգակիրների փոխադրումը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ միաժամանակ կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները։
Չինական կողմի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը վնաս է հասցնում ոչ միայն տարածաշրջանային անվտանգությանը, այլև ավելի լայն մակարդակով ազդում է խաղաղության և կայունության վրա։ Լին Ցզյանի խոսքով՝ Հորմուզի նեղուցում նկատվող լարվածությունը հարվածել է համաշխարհային մատակարարման կարևոր ուղղություններից մեկին, որով իրականացվում է ապրանքների և էներգակիրների փոխադրում։
Իրանի շուրջ հակամարտության սրման ֆոնին, ըստ հրապարակված տվյալների, գրեթե կանգ է առել նավարկությունը Հորմուզի նեղուցով:
Պեկինը հայտարարում է, որ ստեղծված զարգացումները բացասաբար են անդրադառնում ինչպես միջազգային առևտրի, այնպես էլ համաշխարհային էներգետիկ կայունության վրա։ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ իրավիճակի հետագա սրումը կարող է ավելի խորացնել տարածաշրջանային և գլոբալ անորոշությունը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...