Որոշ շրջաններում տեղումներ կլինեն. եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ին առանձին շրջաններում, 15-16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 13-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին գիշերը և առավոտյան, 15-16- ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում են տեղումներ, մարտի 14-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ին անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում մարտի 13-ի ցերեկը կլինի 8-10 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2...+4 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել է...
Ձյուն և ձնախառն անձրև. եղանակը Հայաստնում
Հանրապետության տարածքում մարտի 9-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններու...
Տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօ...
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը փետրվարի 27-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ։ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.52 դրամ է, վաճառք...