Ձյուն և ձնախառն անձրև. եղանակը Հայաստնում
Հանրապետության տարածքում մարտի 9-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Մարտի 9-ին Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 9-10-ին գիշերային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում մարտի 9-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ին կեսօրից հետո սպասվում են տեղումներ. քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում մարտի 9–ի ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1...+3 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել է...
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը փետրվարի 27-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ։ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.52 դրամ է, վաճառ...
Իսրայելը մասնակիորեն բացել է օդային տարածքը
Իսրայելը Իրանի հետ ներկայիս էսկալացիայի սկզբից ի վեր առաջին անգամ մասնակիորեն բացել է երկնքի մեկնման ուղղությունը։ Կիրակ...
ՀՀ ԱԳՆ–ն Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքների մասին
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկ...