Քաղաքականություն

Նոր պատերազմի գլխավոր շահառուն Ռուսաստանն է․ Financial Times

Ofelya 1 րոպե 226 դիտում
Նոր պատերազմի գլխավոր շահառուն Ռուսաստանն է․ Financial Times

Միջազգային շուկայում նավթի գների կտրուկ բարձրացումը, որը կապվում է ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի հետ հակամարտության սրման հետ, Ռուսաստանի բյուջեին օրական մոտ 150 միլիոն դոլարի հավելյալ մուտք կարող է ապահովել։ Այդ մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով ոլորտային վերլուծաբանների հաշվարկներին։


Թերթի տվյալներով՝ եթե մինչև մարտի վերջ ռուսական նավթի միջին գինը պահպանվի բարելի դիմաց 70-80 դոլարի սահմանում, ապա ՌԴ կառավարությունը կարող է ստանալ ընդհանուր առմամբ 3,3-4,9 միլիարդ դոլարի լրացուցիչ եկամուտ։ Համեմատության համար նշվում է, որ փետրվարին ռուսական նավթի միջին արժեքը կազմել է մոտ 45 դոլար մեկ բարելի համար։


Հումքային շուկաներով զբաղվող Kpler ընկերության առաջատար վերլուծաբան Սումիտ Ռիտոլիայի գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում նոր պատերազմի գլխավոր շահառուն կարող է լինել հենց Ռուսաստանը։ Նույն հրապարակմանը արձագանքել է նաև ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը՝ X սոցիալական հարթակում գրելով, թե սա «պատմության խոշորագույն էներգետիկ ճգնաժամի միայն սկիզբն է»։


FT-ի հոդվածից հետո ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումները ժամանակավորապես մեղմացվում են։ Թույլատրվել են նավթի և նավթամթերքի այն մատակարարումները, որոնք նավեր են բեռնվել մինչև մարտի 12-ը։ Հավելենք՝ մարտի 6-ի դրությամբ տանկերներում գտնվել է մոտ 130 միլիոն բարել ռուսական նավթ, որի զգալի մասը պատժամիջոցների պատճառով ուշացել էր ճանապարհին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250