«Հեզբոլլահը» պատրաստ է երկարատև պատերազմի Իսրայելի հետ. Նաիմ Քասեմ
Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը պատրաստ է Իսրայելի հետ երկարատև պատերազմի, տեսաուղերձում հայտարարել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը։
«Մենք պատրաստվել ենք երկարատև դիմակայության, և նրանց անակնկալ է սպասվում մարտադաշտում։ Թշնամին կտեսնի մեր ուժը, և նրանց սպառնալիքները մեզ չեն վախեցնում», - ասել է Քասեմը։
Շիա դիմադրության առաջնորդը հայտարարել է, որ հակամարտությունը կարող է ավարտվել միայն իսրայելական ուժերի դուրսբերմամբ Լիբանանի բոլոր տարածքներից, բանտարկյալների ազատ արձակմամբ և վերակառուցման մեկնարկով։
Քասեմը նշել է, որ դիմադրության մարտիկները սպասում են ցամաքային գործողության, որի նպատակն է Իսրայելի բանակին հետագա պարտություններ պատճառել անմիջական մարտում։
Շիա դիմադրության առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը հրաժարվել Իսրայելին զիջումներ անելու քաղաքականությունից՝ նշելով, որ խաղաղության պայմանները կորոշվեն մարտադաշտում։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի վրա իրականացրել է ամենաուժեղ հրետակոծությունը
Իրանը հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի տարածքի վրա իրականացրել է ամենաուժեղ հրետակոծությունը՝ օգտագործելով 30 գերծան...
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Իրական խոստում 4» գործողության վերջին փուլում արձա...
ԱՄՆ–ն կոչով դիմել է Իսրայելին
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին դադարեցնել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները: Այս մասին հայտնու...