Էրդողանը հայտարարություն է տարածել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մեծ զգուշությամբ են գործում իրենց երկիրը պատերազմի մեջ ներքաշելուն ուղղված թակարդների և սադրանքների դեմ։
Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է արձագանքել իր հասցեին ուղղված բոլոր սպառնալիքներին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվի Իրանի շուրջ ծավալվող հակամարտության մեջ։
«Մենք ձեռնարկում ենք անվտանգության անհրաժեշտ միջոցներ` մեր օդային տարածքի խախտման ցանկացած սպառնալիքի դեպքում, ինչպես տեղի ունեցավ նախօրեին երեկոյան»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ անդրադառնալով Իրանի տարածքից արձակված և Թուրքիայի երկնքում խոցված հրթիռի միջադեպին։
Նա հավելել է, որ Անկարան դիտարկում է իրավիճակի զարգացման բոլոր հնարավոր սցենարները և մանրամասն վերլուծում իրադարձությունները։
«Մեր ջանքերը կենտրոնացած են ոչ միայն տեսանելի զարգացումների, այլ նաև կուլիսներում տեղի ունեցող գործընթացների վրա։ Մենք որևէ սցենար չենք բացառում և ամեն ինչ մանրամասն ուսումնասիրում ենք։ Միաժամանակ, երկրի անվտանգության ամրապնդմանը զուգահեռ, երկխոսության և դիվանագիտության միջոցով փորձում ենք թույլ չտալ, որ հակամարտությունը տարածվի մեր տարածաշրջան»,- ասել է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի վրա իրականացրել է ամենաուժեղ հրետակոծությունը
Իրանը հակամարտության սկզբից ի վեր Իսրայելի տարածքի վրա իրականացրել է ամենաուժեղ հրետակոծությունը՝ օգտագործելով 30 գերծան...
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...
ԱՄՆ–ն կոչով դիմել է Իսրայելին
ԱՄՆ-ն կոչ է արել Իսրայելին դադարեցնել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները: Այս մասին հայտնու...
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Իրական խոստում 4» գործողության վերջին փուլում արձա...