Իրանի հրթիռային ենթակառուցվածքներն ոչնչացված են․ Փիթ Հեգսեթ
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը Իրանի տարածքում ոչնչացրել են բալիստիկ հրթիռների արտադրությանն առնչվող ենթակառուցվածքը։
Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով խափանվել է այդ տեսակի սպառազինության արտադրական ամբողջ ներուժը։
Պենտագոնի ղեկավարի պնդմամբ՝ վնասվել կամ ոչնչացվել են հրթիռների բաղադրիչներ արտադրող ընկերությունները, ինչպես նաև դրանց հետ կապված շենքերը, արտադրական համալիրներն ու գործարանային գծերը՝ Իրանի տարբեր շրջաններում։ Ամերիկյան կողմը նաև նշում է, որ Թեհրանն այժմ օգտագործում է միայն նախկինում կուտակված հրթիռային պաշարները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնին արդեն հաջողվել է ոչնչացնել Թեհրանի հրթիռների մեծ մասը, ինչպես նաև բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր և դրանց արտադրությանը ծառայող գործարաններ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ գործողությունները կատարվում են մեծ ուժգնությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...