Ժողովուրդը նրանց պետք է ուղարկի գրողի ծոցը․ Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում իր ելույթի ընթացքում ընդդիմադիրներին մեղադրել է ստի վրա չափազանց շատ հենվելու մեջ։
«Շատ եք խավարի միջավայրում փորձում դրսևորվել, պարոն Սուքիասյան, Ձեր ելույթը դրա վառ ապացույցն է։ Դուք կրկին հատված-հատված մի քանի տողից վերցնում եք ինչ-որ հատվածական տվյալներ, ասում եք՝ այստեղ 60 % է, այնտեղ 70% է կատարողականը», - ասել է Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ Երևանի 2025 թվականի բյուջեի կատարողականը եկամուտների մասով 109 տոկոս է, իսկ քաղաքապետարանի ծախսերի կատարողականը՝ 90 տոկոս։
Նրա խոսքով՝ ընդդիմադիրները նշում են, թե որոշ ծրագրեր պատշաճ չեն իրականացվում. «Որոնք լավ չեն արվե՞լ։ Վերելակները լավ չե՞ն արվել։ 500 վերելակ է փոխվել, իսկ վերջին տարիներին՝ 2560։ Երևան քաղաքում աննախադեպ ծավալի բարեկարգման աշխատանքներ ենք իրականացրել», - հավելել է նա։
Քաղաքապետը հայտարարել է, որ աշխատանքների ծավալը շատ մեծ է, բազմաթիվ տեղերում հաջողել են, բազմաթիվ տեղերում՝ դանդաղում, սակայն հարցը միայն քաղաքային խնդիրները չեն, այլ նաև շատ քաղաքական է.
«Հունիսի 7-ին երևանցիները և ՀՀ ժողովուրդը բոլոր օլիգարխներին ու նախկին իշխանության ներկայացուցիչներին պետք է ուղարկի գրողի ծոցը»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...