Փաշինյան արձագանքը՝ ադրբեջանական դիրքի բարելավման վերաբերյալ պնդումներին
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքի բարելավման վերաբերյալ պնդումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Պաշտպանության նախարարությունը տվել է մանրամասն պարզաբանում՝ հերքելով տարածվող լուրը:
«Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ՝ դե յուրե նշանակություն ունեցող, ինչը ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Ասում եք՝ խաղաղություն, կարո՞ղ է խաղաղություն չի, կարո՞ղ է պատերազմ է, ես տեղյակ չեմ, կամ ինչ-որ տեղ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, կարո՞ղ է զոհեր կամ վիրավորներ կան, ուղղակի ինձ չեք ասում, խնայում եք ինձ:
Որ ասում եք՝ խաղաղություն, բա ի՞նչ ասեմ. որտե՞ղ կա պատերազմ, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում, պայթյուն, ռմբակոծություն, հրթիռակոծություն, լուսաբանեք՝ իմանանք՝ որտեղ կա այդ ամեն ինչը ՀՀ-ում:
Խաղաղություն է, ասում ենք՝ խաղաղություն: Կարծեմ, պաշտպանության նախարարն էլ է հրավիրել, որպեսզի դուք գնաք և տեսնեք՝ մենք մեր տարածքում ինչպիսի ինժեներական աշխատանքներ ենք անում, ինչ միջոցներ ենք ձեռնարկում: Հրավիրել ենք նաև սպառազինություն, տեխնիկա դիտելու: Երկրներն իրենց ինքնիշխան տարածքներում կարող են ինչ-որ միջոցներ ձեռնարկել: Ինչո՞ւմն է խնդիրը: Ամբողջ խնդիրն այն է, որ կա հստակ սահմանագիծ, և գիտեք՝ որտեղ է ՀՀ-ը և ՀՀ-ի պետական մարմինների լիազորությունը, և որտեղ չի ՀՀ-ը և ՀՀ-ի պետական մարմինների լիազորությունից դուրս է: Մենք, իհարկե, զուգահեռ ասել ենք, որ կան տարածքների հետ որոշակի խնդիրներ, որոնք կլուծվեն սահմանազատման գործընթացում»,- նշել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...