Իրանի ԱԳՆ-ն հաստատել է՝ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է։ Այս մասին իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում հաստատել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Նա վնասվածք ունի, բայց ամեն ինչ լավ է, չգիտեմ, թե երբ է նա իր առաջին ելույթը ունենալու», - ասել է նա։
Իրանցի դիվանագետը նաև նշել է, որ Գերագույն առաջնորդի պաշտոնի համար պայքարում էին «երեք կամ չորս թեկնածուներ», սակայն Փորձագետների խորհրդի մեծամասնությունը ընտրել է Մոջթաբա Խամենեիին՝ սպանված այաթոլլա Ալի Խամենեիի որդուն։
Իսրայելական «12-րդ ալիքը» Մոջթաբա Խամենեիի վիրավորման մասին առաջին անգամ հայտնել է մարտի 7-ին՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ Ալի Խամենեիի որդին վիրավորվել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման առաջին օրը՝ փետրվարի 28-ին։
Նրա ներկայիս գտնվելու վայրը անհայտ է։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին նաև, որ Իրանի դեմ առաջին հարձակման ժամանակ, հորից բացի, զոհվել են Մոջթաբայի մայրը, կինը և դուստրը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...