ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին․ մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում Պուտինը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին Իրանից ռուսաստանցի քաղաքացիների տարհանման կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։
Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում ընթացող զարգացումները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ներկայիս լարվածությանը և անվտանգության հետ կապված հարցերին։
Կրեմլի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։ Նրանք ընդգծել են ռազմական գործողությունների հնարավորինս արագ դադարեցման անհրաժեշտությունը։
Պուտինն ու Ալիևը նշել են, որ ներկայիս սուր հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական և դիվանագիտական միջոցներով։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...